Բաժիններ՝

PKK-ն վերսկսում է պարտիզանական պատերազմը Թուրքիայի դեմ. pastinfo.am

Pastinfo-ը գրում է. Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 20-ին Սուրուչում տեղի ունեցած և 32 մարդու (մեծամասամբ քրդեր) կյանք խլած ահաբեկչությունից հետո Թուրքիայում լարվածությունն ավելացել է, իսկ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) սկսած վրիժառության դեպքերն ավելի մեծ ծավալներ են ընդունել:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` երեկ գիշերային ժամերին Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում մի խումբ ՔԲԿ-ական ինքնաշեն նռնակներով հարձակում է իրականացրել ջրցան մեքենայի մեջ հերթապահող երկու ոստիկանի վրա: Երկու ոստիկաններն էլ վիրավորվել են: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Պայթյունն իրականացնելուց հետո անհայտ ուղղությամբ հեռացած ՔԲԿ-ականներին հայտնաբերելու նպատակով ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ է սկսել:

Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Դիարբեքիրում: ՔԲԿ-ի մի խումբ զինյալներ կանգնեցրել են Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկում աշխատող մի ոստկանի մեքենան: Ոստիկանը Դիարբեքիրով ուղևորվելիս է եղել Մուշ: Զինյալները բաց են թողել ոստիկանության սպայի ընտանիքին, սակայն սպային իրենց հետ տարել են սարեր:
Կրկին երեկ երեկոյան ժամերին անհայտ անձինք նռնակ են պայթեցրել Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունքի այգում, ինչի հետևանքով թեթև վիրավորում են ստացել ոստիկանության 7 ծառայողներ:

Թուրքական ավիացիայի կողմից ՔԲԿ-ի` Հյուսիսային Իրաքում տեղակայված ռազմական ճամբարները ռմբակոծելուց հետո էլ հայտարարություն է տարածել ՔԲԿ-ի ռազմական թև հանդիսացող Ժողովրդի պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ նշված է, որ հուլիսի 24-ին թուրքական ավիացիայի կողմից ՔԲԿ-ի ճամբարները ռմբակոծելուց հետո հրադադարը (Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև-EH) անիմաստ է դառնում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս