Բաժիններ՝

ԱՄՆ-ում ոստիկանները գնդակահարել են Հոլիվուդում անկանոն կրակ բացած տղամարդուն

ԱՄՆ-ում ոստիկանները գնդակահարել են Լոս Անջելեսի շրջաններից մեկում անկանոն կրակ բացած տղամարդուն, հայտնում է Hollywood Reporter-ը:

Դեպքւ տեղի է ունեցել Ստուդիո-Սիթի շրջանում՝ Հոլիվուդից ոչ հեռու: Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանները տղամարդուն սպանել են այն բանից հետո, երբ նա հրաժարվել է զենքը ցած դնել:
Մինչ այդ նա երկու անգամ կրակել էր օդ ու երկու անգամ գետնին:

Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել սակրավորները, որոնք ստուգում են կրակ բացած տղամարդու մոտ գտնվող կասկածելի իրերը: Հարակից փողոցները փակ են:
Այլ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս