Բաժիններ՝

Այս կինն ամուսնացել է հաշմանդամություն ունեցող մարդու հետ և այն ինչ տեղի ունեցավ հարսանիքի ժամանակ, պարզապես անհավատալի է

Այս հարսանիքը ամբողջովին փոխեց նորապսակների կյանքը և այն երկար ժամանակ կմնա ներկաների հիշողության մեջ:

Ձեզ ենք ներկայացնում փեսացուի պատմությունը, ով իր հարսնացուի համար պատրաստել էր ամենաանհավանական նվերը:

Անցյալում Կևին Թեյլորի կյանքն այնքան էլ երջանիկ չի եղել, քանի որ 13 տարեկան հասակում նա կոտրել էր ոտքը: Նման վնասվածքը սովորաբար լուրջ խնդիրներ չի առաջացնում, բայց ոչ Կևինի դեպքում: kevin_640x354

Վնասվածքից հետո այս տղամարդու մոտ սկսեց զարգանալ ռեֆլեկտիվ սիմպաթիկ տարաճումը: Կևինի բժիշկը նրա հիվանդության դեմքը անվանել էր ամենաբարդը, որը նա երբևէ տեսել էր: 2009թ. Կևինը վերապրեց ճակատագրի վերջնական հարվածը. նրա վնասված ոտքը ստիպված եղան անդամահատել: kevin1_640x350

Անկախ ամեն ինչից խիզախ տղամարդը փորձում էր չմտածել իր դժբախտ ճակատագրի մասին և ինքն իրեն կրկնում էր, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: kevin2_640x352

Ահա թե ինչ է ասում Կևինի մասին նա ընկերը. «Կևինի տարբերակիչ հատկանիշն այն է, որ նա երբեք չի բողոքում, ինչ էլ որ լինի»:

Բայց շուտով այս ամուրի տղամարդու կյանքն ընդմիշտ փոխվեց:

Դա սեր էր առաջին հայացքից: Սայլա՞կ: Կնոջը Տեխասից միևնույնն էր:

Կևինի ընկերը հիացած է. «Կևինը շրջվեց և ես տեսա նրա` մինչև ականջները հասնող ժպիտը. պարզ էր, որ նրանք զույգ են»: Սիրահարները որոշեցին ամուսնանալ և միասին պատրաստվում էին այդ հրաշալի իրադարձությանը: Բայց Կևին Թեյլորը պատրաստվում էր ավելի մանրակրկիտ և իր հարսնացուի համար մտածել էր անհավանական անակնկալ: kevin3_640x352

Հյուրերն արդեն հավաքվել էին: Հայրը ուղեկցում էր աղջկան դեպի խորան: Քահանան արտաբերում է բոլորին հայտնի բառերը. «Խնդրում եմ, կանգնեք»: Եվ… Կևինը կանգնում է: Երջանկության արցունքները գլորվում են հարսի այտերի վրայով: Նա ապշել է. առաջին անգամ նա կանգնած է իր սիրելիի առջև: kevin4_640x350

Կևին Թեյլորն այս օրվան սկսել էր պատրաստվել ամիսներ առաջ: Իր հարսնացուից գաղտնի նա սկսել էր մասնակցել հոգեթերապիայի կուրսերի, կատարել վարժություններ, որպեսզի իրագործի անհնարինը: Նա սովորեց քայլել պրոթեզով` չնայած աննկարագրելի ցավին: Նա կարողացավ ամրապնդել հիվանդ ոտքի մկանները: Այս ամենը շարունակվեց մինչև հարսանիքի օրը, երբ Կևինը կանգնեց և նայեց իր հարսնացուի աչքերին:

Առաջին հայացքից Կևինի պատմությունը կարող է հրաշք թվալ: Բայց իրականում Կևինի երջանկությունը քրտնաջան աշխատանքի և հավատի արդյունք է: Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պետք է պայքարել հանգամանքների դեմ, այլ ոչ թե հարմարվել դրանց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս