Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործով տուժող Հարություն Զաքարյանն այսօր հարցաքննվել է

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով տուժող Հարություն Զաքարյան այսօր ներկայացել է քննչական մարմին և հարցաքննվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ Հարություն Զաքարյանը տևական ժամանակ գտնվում էր Ռուսաստանում` բուժման նպատակով: Այս գործով երեկ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն` Էյներ Խաչատրյանին: Նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով` ծեծ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս