Ինչո՞ւ Տույին կալանավորեցին հենց հիմա. Բանտային պատերազմներ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երբ ս/թ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում սպանվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը, լրատվական ողջ դաշտը հեղեղվեց հրապարակումներով, թե հաջորդը Քանաքեռցի Տույին են ուզում խփել։ Մամուլում եւ քաղաքում լուրեր էին շրջանառվում, թե Տույը մեծացրել է իր թիկնազորը, որ պատրաստվում էր իր դեմ հարձակման։

Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողներ Տլեն, Ծգլը եւ Գաստիկը ամենեւին երկրորդական դեմքեր չեն հանցավոր աշխարհում, էլ չենք ասում, որ ունեն շատ ավելի ազդեցիկ քրեական եւ մերձքրեական համակիրներ։ Քրեական աշխարհում ամենեւին երկրորդական դեմք չէ նաեւ Տույը։ Ու հիմա ոխերիմ թշնամիները հայտնվել են բանտային պատերից ներս։ Ու եթե հաշվի առնենք, որ այս պատմության մեջ շրջանառվում են նաեւ այսպես կոչված օրենքով գողերի անուններ (ասում են՝ Օշականցի Գեւորիկը դեռ ատամ ունի Տույի վրա, իսկ ամերիկահայ Պզոն, ով սպանված Լյովիկի ազգականն է, մտադիր է վրեժխնդիր լինել նրա սպանության համար), կարող ենք արձանագրել, որ վերը շարադրված իրադարձությունները բանտային պատերազմի մեծ նախապայմաններ են ստեղծել»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս