Ըստ բուքմեյքերների՝ ֆավորիտը Բարտոմեուն է
Բրիտանական բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ են ընդունում «Բարսելոնայի» գալիք նախագահական ընտրությունների համար:
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում կատալոնական ակումբի գործող նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, որի հաղթելու գործակիցը կազմում է 1.73: Նախկին նախագահ և Բարտոմեուի հիմնական հակառակորդ Ժոան Լապորտայի հաղթանակի գործակիցը կազմում է 2.50:
Մյուս երկու թեկնածուների գործակիցներն առավել ցածր են: Ագուստի Բենեդիտոյի և Տոնի Ֆրեյշայի հաղթանակի գործակիցները համապատասխանաբար՝ կազմում են 7.00 և 15.0:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 18-ին:
Սիրարփի Աղաբաբյան