5 փաստ, որոնց մասին Պելեն չէր ցանկանա, որ Դուք իմանայիք
1. Պելեն պաշտոնապես չի խփել 1283 գնդակ:
Ավելի ճիշտ ասած, Պելեն խփել է 1283 գնդակ, սակայն դրանցից 526-ը նա խփել է ոչ պաշտոնական և ընկերական հանդիպումների ժամանակ: Պելեն հաշվում է նույնիսկ այն գնդակները, որոնք խփել է Բրազիլիայի զինված ուժերի ֆուտբոլային մրցաշարում, որտեղ նա հանդես է եկել առափնյա պահակախմբի թիմի կազմում: Պելեն 812 պաշտոնական հանդիպումներում խփել է 757 գնդակ:
2. Հաջողությունների ստուգում:
Առաջարկում ենք վերլուծել Աշխարհի չեմպիոնատներում Պելեի հաջողությոանները:
«Բոլոր աստղերի» թիմում մաքսիմալ հայտնվելը – Ջալմա Սանթոս, Ֆրանց Բեկենբաուեր-3:
Աշխարհի չեմպիոնատներում խփած ամենաշատ գնդակ – Ռոնալդո- 5:
Աշխարհի չեմպիոնատի եզրափակիչ խաղում խփած ամենաշատ գնդակ-Ջեֆրի Հերստ-3:
Մեկ աշխարհի չեմպիոնատի ընթացքում խփած ամենաշատ գնդակ-Ժյուստ Ֆոնտեն-13:
Աշխարհի չեմպիոնատի 1 խաղի ընթացքում խփած ամենաշատ գնդակ-Օլեգ Սալենկո-5:
Աշխարհի չեմպիոնատների ընթացքում անցկացրած ամենաշատ հանդիպումներ-Լոտեր Մաթթեուս-25:
Աշխարհի չեմպիոնատների ընթացքում հաղթած ամենաշատ հանդիպումներ-Կաֆու-16:
Ամենաշատ աշխարհի չեմպիոնատներ – Լոտեր Մաթթեուս, Անտոնիո Կարբախալ-5:
Իսկ ո՞ւր է Պելեն:
3. Պելեին հաղթել են յուրաքանչյուր Աշխարհի չեմպիոնատի ժամանակ:
1958թ. ֆուտբոլի Աշխարհի չեմպիոնատի ժամանակ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր է դարձել Ժյուստ Ֆոնտենը` խփելով 13 գնդակ: Այդ Չեմպիոնատում Պելեն խփել է 6 գնդակ:
1962թ. Աշխարհի չեմպիոնատի ժամանակ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր են դարձել 4 ֆուտբոլիստ` խփելով 4-ական գնդակ: Պելեն խփել է ընդամենը 1 գնդակ:
1966թ. Չեմպիոնատում «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր է դարձել Էյսեբիոն` խփելով 9 գնդակ: Պելեն խփել է 1 գնդակ:
1970թ. Չեմպիոնատում «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր է դարձել Գերտ Մյուլլերը` իր խփած 10 գնդակներով: Այս Չեմպիոնատում Պելեն խփել է 4 գնդակ:
4. Պելեն հաղթել է 2, այլ ոչ թե 3 Աշխարհի չեմպիոնատներում:
Ահա՝ ինչ է ասում Պելեն Մեսսիի մասին.
«Մարդիկ ինձ միշտ հարցնում են. «Ե՞րբ կծնվի նոր Պելեն»: Երբեք: Իմ ծնողները փակել են ֆաբրիկան: Երբ Մեսսին կխփի 1283 գնդակ և կհաղթի 3 Աշխարհի չեմպիոնատներում, մենք կարող ենք այդ մասին խոսել»:
Նախ. Մեսսին պետք է խփի 758 գնդակ, այլ ոչ թե 1283, երկրորդ` նրան անհրաժեշտ է հաղթել 2 Աշխարհի չեմպիոնատում, այլ ոչ թե 3:
Պելեն, իհարկե, մասնակցել է Բրազիլիայի 3 հաղթական Չեմպիոնատներին, բայց 1962 թ. նա բաց է թողել ամբողջ մրցաշրջանը: Այն ժամանակ Բրազիլիային հաղթանակ նվիրեց Գարինչան, այլ ոչ թե Պելեն:
5. Պելեն խաղացել է այնպիսի թիմակիցների հետ, որոնք մտել են պատմության մեջ:
Պելեն միշտ նվազեցնում է թիմակիցների դերն իր հաջողությունների մեջ: Բայց նրա հետ մի թիմում են խաղացել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Գարինչան (1962 թ. Չեմպիոնատում Բրազիլիային հաղթանակ շնորհեց), Վավան (երկու Աշխարհի չեմպիոնատների եզրափակիչներում 3 գնդակ է խփել), Դիդին (1958 թ. «Ոսկե գնդակի» մրցանակակիր), Ժերսոնը, Ժաիրզինիոն, Ջիլմարը, Տոստաոն, Զիտոն, Բելլինին և Զագալոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը