Բաժիններ՝

Մաթս Հյումելսը կմնա Դորտմունդում

«The Guardian»-ը տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաթս Հումելսը որոշում է կայացրել ևս մեկ տարի հանդես գալ ակումբի կազմում:

Պաշտպանի մասին տրանսֆերային նորությունները շատ են: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Տրանսֆերային խոսակցությունները շրջանառվում են գրեթե մեր բոլոր ֆուտբոլիստների մասին, սակայն որոշել եմ այս տարի ոչ մի քայլ չկատարել այդ ուղղությամբ։ Իհարկե, երբ քեզնով հետաքրքրվում են ֆուտբոլային գրանդներ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դրանցից մեկն է, մեծ պատիվ է։ Սակայն որոշել եմ, որ կմնամ «Բորուսիայում»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է դորտմունդցիների ավագը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031