Թուրքիայում փրկարարները փրկել են բաց ծովում հայտնված 10 ամսական աղջկան

Թուրքիայի առափնյա ծառայությունները  Էգեյան ծովում փրկել են 10 ամսական մի երեխայի, որին ուժեղ քամին ափից  մոտ 1 կիլոմետր հեռացրել էր փչովի հարմարանքով:
Ծնողները փորձել էին ինքնուրույն փրկել աղջկան, սակայն դա նրանց չէր հաջողվել:

Փրկարարարները կարողացել էին մոտենալ աղջկան ու նրան բարեհաջող կերպով հանձնել ծնողներին, հայտնում է TheGuardianը:
Ներկայում երեխան իրեն լավ է զգում, նա չի տուժել:

Տեսանյութեր

Լրահոս