Պաշտոնական. Ռադամել Ֆալկաոն «Չելսիի» ֆուտբոլիստ է
                                    Վերջապես, երկար փնտրտուքներից հետո Ռադամել Ֆալկաոն որոշեց, թե որտեղ է շարունակելու իր կարիերան: Այսպիսով տրանսֆերային ամենաշատ քննարկվող հարցերից մեկը կարելի է համարվել լուծված:
Լոնդոնի «Չելսին» պաշտոնական կայքում հայտարարել է «Մոնակոյի» և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին վարձակալելու մասին։
Ըստ պայմանագրի՝ 29-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստը մեկ տարի վարձավճարով հանդես կգա լոնդոնյան ակումբի կազմում։
Նախորդ մրցաշրջանում Ֆալկաոն վարձավճարով խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    