Իսրայել Սարգսյանը դատարան չէր ներկայացվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատական նիստին չէր ներկայացվել ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: Հաջորդ դատական նիստի տեղի կունենա հուլիսի 17-ին:

Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացո` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության 4 ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:

Տեսանյութեր

Լրահոս