Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում. Վառվեցին ջրցան մեքենաների լույսերը
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում այս պահին լարված է: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին թույլ չի տալիս բարձրախոս տեղադրել պողոտայում, սակայն ցուցարարներից շատերը հրաժարվում են ենթարկվել դրան: Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում բարիկադների մոտ: Վառվեցին ջրցան մեքենաների լույսերը: