 
                        Կալանավորը հայտնել է, որ խոշոր չափերով կաշառք է տրվել դատախազին. հարուցվել է քրեական գործ
 
                                    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ա.-ի կողմից դատախազին տված հաղորդումն այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարը հայտնել է իրեն, որ 2011 թվականի հունիս-օգոստոս ամիսներին վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով հետապնդումը դադարեցնելու համար Լոռու մարզի զինվորական դատախազության դատախազին տվել է 4 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, սակայն գումարը վերցնելուց հետո դատախազը որևէ աջակցություն չի ցուցաբերել, խուսափել է նրա հետ հանդիպումներից:
Կալանավորի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        