Բաժիններ՝

«Գազպրոմն» ու ռուսական պաշտպանական ձեռնարկությունները՝ Կանադայի պատժամիջոցների թիրախում

Կանադայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները: Ցուցակը համալրել են 3 ֆիզիկական ու 14 իրավաբանական անձինք: Փաստաթուղթը ստորագրել է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը, տեղեկացնում է «Ռոսբալտը»:

Իրավաբանական անձանց թվում, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել, հայտնվել են «Գազպրոմը», «Գազպրոմնևտը», «Տրանսնևտը» ու Marshall Capital Fund հիմնադրամը:

Պատժամիջոցների տակ են ընկել նաև Երիտասարդական եվրասիական միությունը, «Սիրիուս», «Տուլայի զինագործական գործարան» ընկերությունները, «Միացյալ ավիաշինարարական կորպորացիան» և այլն:

Անհատական պատժամիջոցների են ենթարկվել
Երիտասարդական եվրասիական միության ղեկավարներ Ալեքսանդր Դուգինը, Պավել Կանիշչևը, Անդրեյ Կովալենկոն:

Ավելի վաղ ԵՄ պաշտոնաթերթը հրապարակեց իրավական ակտ մինչև 2016թ. հունվարի 31-ը երկարեցնել Եմ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930