Հունաստանի նախագահը հրաման է ստորագրել երկրում հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հրաման է ստորագրել երկրում հուլիսի 5-ին վարկատուների հետ համաձայնության գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Հրամանը նա հրապարակել է Կառավարական թերթում, այն ուժի մեջ է մտնում դրա հրապարակումից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
Հանրաքվեում հարց է բարձրացվում համաձայնագրի նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել են վարկատուները՝ Եվրոպական հանձնաժողովը, ԵԿԲ-ն ու ԱՄՀ-ն հունիսի 25-ին:
Ընդդիմությունը կոչ էր անում Հունաստանի նախագահին չստորագրել հանրաքվեի անցկացման հրամանը՝ այն անվանելով հակասահմանադրական ու անգամ որակելով պետական հեղաշրջման փորձ:
Սակայն Պավլոպուլոսը երկրի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստատոպուլուին խոստացել է հաստատել հանրաքվեի անցկացումը: