«Չենթարկվե՛ք ջահելներ ջան, քաղաքական բազմակի օգտագործվածների կոչերին… սադրանքները արդեն սկսել են… զգույշ եղեք…»
«Ախր ասում էի, չէ, որ քաղաքական իմպոտենտները, չկայացած քաղաքական ուժերը, քաղաքական մայրուղուց դուրս նետված, վարկաբեկվածները կփորձեն կրակից ուրիշի ձեռքով շագանակ հանել… Չենթարկվե՛ք ջահելներ ջան, քաղաքական բազմակի օգտագործվածների կոչերին… Սադրանքները արդեն սկսել են… Զգույշ եղեք… Ձեզ սթափության կոչ եմ անում… Կոչ եմ անում ազատել Բաղրամյան պողոտան… Լսեք նրանց, ովքեր սկսել են այս քաղաքացիական շարժումը, այն մի մայդանացրեք…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: