Մաքսիմ Սարգսյան. «Մեր պայքարը որոշ անձինք փորձում են օգտագործել այլ նպատակներով. թույլ չենք տալու»
«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է, նույնիսկ արտասվել է. նրա ընկերները և հուզված համախոսհները փորձում են հանգստացնել նրան: Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատասխնատվության զգացում ունի և մեղավոր չէ ոչ մի բանում, իրենից ինչ հասնում էր` արել է խաղաղության համար:
Վ. Շուշանյանին նաև մխիթարում էր Բագրատ սրբազանը: Վ. Շուշանյանը հանդես եկավ հայտարարությամբ.
«Իրականում հասկացեք` սա խաղ ու պարի չի, սրա նման նախադեպ չի գրանցվել: Ժողովուրդ ջան, հաղթանակի ճանապարհին ենք: Ժողովուրդ, հարցի լրջությունը գիտակցեք, ամեն մեկս պատասխանատու ենք կայացված որոշման համար, բայց մի բան ևս գիտակցեք` այս ամբողջ պատասխանատվությունը ծանր է լինելու իմ համար, որովհետև ես կարող եմ իջնեմ, բայց ուզում եմ բոլորիդ համար անեմ: Իրականում մնալով այստեղ ոստիկանությունից ծեծ ու ջարդ ստանալով` հասնելո՞ւ ենք խնդրի լուծման: Մնալով այստեղ` մենք ամեն օր ֆիզիկապես պատրաստ չենք ծեծուջարդի, ջրցանի, միայն զոռբայութամբ չի»,- ասաց Վ.Շուշանյանն ու կոչ արեց ցուցարարներին իջնել Ազատության հրապարակ և պայքարը շարունակել այնտեղ: Դա էին հորդորում նաև ոստիկանները:
«Եկել ենք խաղաղ, գնում ենք խաղաղ»,- եզրափակեց Վ.Շուշանյանը:
Ի դեպ, հանրահավաքային այս պայքարի հիմնական մյուս կազմակերպիչ Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ հայտարարեց. «Մեր պայքարը որոշ անձինք փորձում են օգտագործել այլ նպատակներով. թույլ չենք տալու»: