«Լավ եմ անում». Վլադիմիր Գասպարյանը՝ Բաղրամյան պողոտայից ոստիկանական տեխնիկան հեռացնելու մասին

«Լավ եմ անում: Իմ դուրը գալիս է տեխնիկական հանել ու դնել»,- այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է տեխնիկան հանում: Նա նշեց, որ մեր ժողովուրդը խելամիտ, խելացի ժողովուրդ է. «Ես կարծում եմ, որ հատկապես երիտասարդությունը շատ ավելի խելացի է, և նրանց ընկալումը շատ լավ է: Ես կարծում եմ, որ հայտարարությունը լիարժեք ընկալել տվեց, թե ինչ է կաարվում և ինչ ծրագրեր ունի մեր պետությունը: Մեկ, երկու, երեք ամիս հետո շատ ավելի հետաքրքիր բան կլինի և կարծում եմ, որ մենք բոլորս շատ ավելի շատ խիստ  կուրախանանք»: Հարցին, թե ինչ է լինելու, նա պատասխանեց. «Չեմ ասի, թող մի քիչ ինտրիգ մնա»:

Հարցին՝ արդյոք իր կարծիքով՝ ժողովրդի ճնշո՞ւմն էր պատճառը, որ նման որոշում կայացվեց, Վլադիմիր Գասպարյանը բացասական պատասխան վեց՝ նշելով, որ քննարկման խնդիրներ կային, որոշակի գործընթացներ չէին կատարվել, ընթացքի մեջ էին:

Տեսանյութեր

Լրահոս