Դիսնեյլենդը հուլիսից կարգելի սելֆիի ձողերը
Պլանշետների ու սմարթֆոնների ձողերը Դիսնեյլենդի ողջ տարածքում հուլիսի 1-ից կարգելվեն: Ինչպես բացատրել են զվարճանքների այգու ադմինիստրացիայից, դա կապված է այցելուների անվտանգությանը սպառնալիքների հետ:
«Ցավոք, սելֆիի ձողերը սպառնում են ինչպես՝ մեր հյուրերի, այնպես էլ՝ մեր աշխատակիցների անվտանգությանը»,- NBS News-ը մեջբերում է Disney World-ի ներկայացուցչի խոսքերը:
Մինչ օրս դրանք արգելվում էին միայն ատրակցիոններում: