Սպիտակ տունը ծածկվել է ԼԳԲՏ շարժման գույներով
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/spitak-tun3.jpg)
Երեկ ԱՄՆ Գերագույն դատարանը օրինականացրեց միասեռ ամուսնություննեևն ամբողջ երկրի տարածքում, ինչի կապակցությամբ էլ Վաշինգտոնում Սպիտակ տան շենքը մութն ընկնելուն պես լուսավորվել է ծիածանի բոլոր գույներով, որոնք խորհրդանշում են ԼԳԲՏ-շարժումը, հայտնում է BBC-ն:
Այդկերպ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Գերագույն դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման կերպ գունավորվել էր Twitter-ում Սպիտակ տան ավատարը:
Մինչ Գերագույն դատարանի երեկվա որոշումը միասեռականները կարող էին ամուսնանալ միայն ԱՄՆ 37 նահանգում ու Կոլումբիա դաշնային օկրուգում:
Օբաման այդ որոշումն անվանել էր Ամերիկայի մեծ հաղթանակը: