«Սթափվե՛ք, Պրոսպեկտը, քաղաքը մի՛ փակեք». Վլադիմիր Գասպարյանի կոչը ցուցարարներին
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/vova2.jpg)
«Սթափվե’ք, սա մեր քաղաքն է, դո՛ւք չեք էս ժողովրդի պաշտպանը, ոստիկանությունը գործողություններ չի անելու, սթափվե՛ք, մի՛ փակեք Պրոսպեկտը, ոստիկանությունը թույլ չի տա, սթափվե՛ք, ոստիկանությունն ա ժողովրդի պաշտպանը»,-քիչ առաջ զայրացած բղավում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` սթափության կոչ անելով բոլորին:
Վ. Գասպարյանի զայրույթն այդ պահին ուղղված էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, ով մշակույթի գործիչների, պատգամավորների հետ եկել էր հանրահավաքի վայր` ոստիկանների և ցուցարարների միջև կենդանի պատ ստեղծելու: Նշենք, որ այս պահին քաղաքացիները կենդանի պատնեշ են կազմում, միացվել են ջրցան մեքենայի լույսերը, ոստիկանական ուժերը ակտիվացել են:
Լուսանկարը՝ News.am-ի