Արդյոք հրաժարականների պահանջ կհնչի՞
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց, որ չի կարող այս պահին պատասխանել՝ արդյոք պահանջի չբավարարվելու դեպքում հնարավո՞ր է պահանջեն նաև հրաժարականներ: Նրա խոսքով՝ կան պրոցեսներ, որոնք պետք է անցնեն:
Օգտատերերից մեկի հարցին՝ եթե թանկացման որոշումը մոտակա ժամանակներում չկասեցվի, հնարավո՞ր է՝ պահանջը փոխվի և բացի կասեցումից՝ պահանջվեն նաև հրաժարականներ, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Ցանկացած հարց, երբ բարձրացվում է պահանջի տեսքով և լուծում չի ստանում, պարտադիր չէ ինչ-որ մեկի հրաժարականը պահանջելով լինի: Սակայն կան նաև դեպքեր, երբ սոցիալական խնդիրն այնքան է հասունանում, այդ ամեն ինչը սոցիալական բունտի է հասնում, այդ դեպքում իրականում հնարավոր են մի շարք հրաժարականներ: Դա կախված է ժողովրդի պահանջատիրությունից կամ հենց իսկ ժողովրդի պահանջից՝ արդյոք նրանք պատրա՞ստ են պահանջել ու այդ պահանջի շուրջ սկսեն պայքարել, թե ոչ»:
Մաքսիմ Սարգսյանն էլ ասաց, որ այս պահին չի կարող պատասխանել, քանի որ կան պրոցեսներ, որոնք պետք է անցնեն. «Ցանկացած գործողություն ունի փուլեր, պրոցեսներ, որոնք պետք է անցնել նոր հասնել վերջին քայլին: Դրա համար այս պահին չեմ կարող պատասխանել: Ինչպես սկզբում ասացի, միգուցե վաղը բավաարում են ժողովրդի պահանջը»: