Նոր Հայաստան (ուղիղ միացում)

Արդեն հինգերորդ օրն է` Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Առայժմ ամեն ինչ կարծես ընթանում է որոշակիության ու անորոշության հակադրության տիրույթներում: Որոշակի տեսանելի է այն, որ քաղաքացիները, ակտիվ երիտասարդությունը ոչ միայն չեն պատրաստվում նահանջել, այլ նրանց թիվը, պայքարի վճռականությունը, էներգետիկան աճում է օր օրի, նույնիսկ ժամերի ընթացքում:

Անորոշ է այն, թե ինչպես է իշխանությունը պատասխանելու բողոքի այս ալիքին: Ընդ որում, «պատասխան» ասելով` այս պարագայում չպետք է հասկանալ միայն էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը կամ նվազեցման պահանջի մերժումը: Ակնհայտ է, որ անգամ սակագինը 7 դրամով բարձրացնելու որոշումը չեղարկելու դեպքում, ինչպես պահանջում է «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, այս պայքարը չի ավարտվելու, գուցե անգամ նոր թափ է ստանալու՝ ներկայացնելով նոր, այլ սոցիալական պահանջներ:

Արդեն հինգ օր է՝ մենք ապրում ենք միանգամայն այլ Հայաստանում, նոր Հայաստանում, Հայաստանում, որտեղ կան իրենց իրավունքների համար անզիջում պայքարի պատրաստ հազարավոր երիտասարդներ, որոնք արդեն իսկ հաղթել են ու իրենց հաղթանակը շարունակում են Բաղրամյան պողոտայում: Նոր Հայաստան: Սա է երիտասարդների պայքարի ամենակարևոր արդյունքը, որը, անկախ բարձրացված խնդիրների լուծումից ու պահանջների կատարումից, այլևս իրողություն է:

Տեսանյութեր

Լրահոս