Թբիլիսիում չեն կարողանում հայտնաբերել կենդանաբանական այգուց փախած վագրին
Թբիլիսիում նախկինի պես որոնում են ջրհեղեղի ժամանակ կենդանաբանական այգուց փախած վագրին: Այս մասին հայտնել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
«Կատարվում են տարածքի մաքրման աշխատանքներ ու մինչ այդ գործընթացի ավարտը դժվար է ասել ինչ-որ բանի մասին: Կան բազմաթիվ տարբերակներ, թե որտեղ կարող է հայտնաբերվել գիշատիչը: Կատարվում են վագրին հայտնաբերելու աշխատանքներ»,-նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Ինչպես ենթադրում են Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունում, կենդանին, ամենայն հավանականությամբ, խեղդվել է: