Երևանում ցույցի կազմակերպիչները ծրագրում են անցկացնել «անհնազանդության երթ». RIA Novosti

Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարները մտադիր են ակցիան շարունակել այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իրենց պահանջները: Այս մասին հայտարարել է «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամ, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Ներկայում Բաղրամյան պողոտան նախկինի պես փակ է: Բողոքի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշումը»,-գրում է գործակալությունը:
Նշվում է, որ կազմակերպիչները ծրագրում են անցկացնել «անհնազանդության երթ»:

Տեսանյութեր

Լրահոս