Հարրի Փոթրի մասին պիեսը կցուցադրվի Լոնդոնում 2016 թվականին
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ Հարրի Փոթրի մասին իր պիեսի պրեմիերան տեղի կունենա Լոնդոնում հաջորդ տարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հարրի Փոթերն ու անիծյալ երեխան» կոչվող ներկայացումը կպատմի պատանի հրաշագործի պատմության անհայտ մասը, այդ թվում՝ նրա մահացած ծնողների պատմությունը:
Ներկայացումը կցուցադրվի Լոնդոնի Վեսթ-Էնդում՝ Palace թատրոնում: Տոմսերի վաճառքը կսկսվի արդեն այս աշնանը:
Ռուլինգի խոսքով՝ ինքը որոշել է հենց այսօր հայտնել այդ տեղեկությունը, քանի որ այսօր «շատ յուրահատուկ օր է»: Ուղիղ 18 տարի առաջ Բրիտանիայում հրպարակվել է գրողի դեբյուտային՝ «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» դեբյուտային գիրքը:
Գրողը այլ մանրամասներ չի հաղորդել: