Բաժիններ՝

Մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը

Մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ, ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը: Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նաագահը արդեն ցավակցել է նրա հարազատներին:

«Նախագահին հաղորդվել է Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովի մահվան մասին, նա խորապես ցավակցել է վերջինիս հարազատներին»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Եվգենի Պրիմակովի թոռը RIA Novosti-ի հետ զրույցում հաստատել է վերջինիս մահվան փաստը: «Դա այսօր է տեղի ունեցել»,-ասել է Եվգենի Սանդրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս