Բաժիններ՝

Սոչիի իշխանությունները սկսել են տարհանել բնակիչներին

Սոչիի իշխանությունները տարհանում են ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներին, կասեցվել է օդանավակայանի ու երկաթուղային կայարանի աշխատանքը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Կրասնոդարի մարզի ադմինիստրացիայի մամլո ծառայությանը:

«Խերոտա գետը դուրս է եկել ափերից, երկաթուղային կայարանը ջրի տակ է անցել, գնացքները դադարեցրել են երթևեկությունը, մինչև Ադլեր չեն հասնում, օդանավակայանը ջրածածկ է, մինչև 1 մետր ջուր է:

Մոտ 2 հազար ուղևոր գտնվում է օդակայանում»,-ասվում է Սոչիի քաղաքապետ Սնատոլի Պախոմովի հաղորդագրության մեջ:

Օպերատիվ տվյալների համաձայն՝ Սոչիում առավոտից լեռներում անձրևել է, 1 ժամում տեղացել է մոտ 100 մմ տեղում ՝ ամսական 130 մմ նորմայի դիմաց:
Գրանցվել է Խոստա, Կուդեպստա, Խերոտա գետերում ջրի մակարդակի բարձրացում: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Ադլերի շրջանում, որտեղ «Ռոսիա» սովխոզի տարածքում ջրածածկ է եղել 400 տուն:

Տարհանում են զբոսաշրջիկներին ու տեղացիներին: Կուդեպստա ավանում ջուրը լցվել է մոտ 30 տները, այստեղ նույնպես իրականացվում է տարհանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս