Երևան-Թբիլիսի չվերթները կվերսկսվեն հունիսի 29-ից

Վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29-ից կվերսկսի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթերը:

Համապատասխան թույլտվությունն արդեն տրվել է ավիաընկերությանը, հայտնել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի ծառայությունից, տեղեկացնում է newsgeorgia.ge-ն:

Թռիչքները իրականացվեն շաբաթական 4 անգամ, տոմսերը կարժենան 55 եվրոյից սկսած:
Վրաստանի ու Հայաստանի միջև կանոնավոր չվերթերը կասեցվել էին 2011-ից:
Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը, որն այդ պահին իրականացնում էր թռիչքները, հայտարարել էր, թե այդ երթուղին ձմեռային ամիսներին աշխատում է ցածր եկամտաբերությամբ:

Տեսանյութեր

Լրահոս