Բաժիններ՝

Ամերիկահայ բարերարը պիցցաներ ու ֆրեշներ է ուղարկել Բաղրամյան փողոցի ցուցարարներին

Ամերիկահայ մի բարերար, որը չի ցանկացել նշել իր անունը, այսօր՝ հունիսի 25-ին, մեքենայով պիցցաներ ու ֆրեշներ է ուղարկել Բաղրամյան պողոտայում 3-րդ օրն անընդմեջ նստացույց անող ակտիվիստներին: Դրանով նա իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ելած քաղաքացիներին: Այս մասին գրում է past.am-ը:

Բացի այդ, ժողովուրդը պարբերաբար իրենց տներից, այդ թվում հարակից գյուղերից հաց, թխվածք, գաթա, կարկանդակ, ջուր ու թան են բերում Բաղրամյան պողոտա:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նկատելով, որ սնունդ են բաժանում, մոտեցել է տվյալ հովանոցին, հետաքրքրվել, թե կոնկրետ ինչ են բաժանում, ով է ուղարկել:

Ցուցարարները պատասխանել են, որ ամբողջն արվում է կամավոր, ժողովրդի կողմից, մարդիկ այդկերպ իրենց աջակցությունն են հայտնում ցուցարարներին:

akcia789

akcia789456

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս