Բաժիններ՝

Առողջապահության նախարարը չի բողոքում սակագնի բարձրացման դեմ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատրաստվում է ենթարկվել ՀԾԿՀ որոշմանն ու վճարել թանկացված էլեկտաէներգիայի համար:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հայտարարեց, թե կառավարությունը շատ լուրջ քայլ կատարեց՝ սոցիալապես անապահովների համար փոխհատուցելով բարձրացման հետևանքները:

Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները կարող են օրենքով սահմանված կարգով պաշտպանել իրենց իրավունքները, բայց դա չպետք է լինի այլոց հաշվին և, իհարկե, պետք է լինի արտոնված.

«Ես մեծ հավատ ունեմ Հայաստանի պայծառ ապագային և, կարծում եմ, որ սերունդը՝ իր յուրաքանչյուր դրսևորումով դա չի կարղ մեր կողմից ընկալվել ժողովրդից առանցձված բաժին: Իմ մոտեցումն է, որ այն քայլերը, որ արվում են, պետք է լինի հստակ օրենքի շրջանակներում»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ոստիկանության գործողություններին, Ա.Մուրադյանը փորձեց խուսափել ուղիղ պատասխանելուց ու հայտարարեց, թե 25 շտապօգնության կանչ է եղել հունիսի 23-ին, 19-ը հոսպիտալացվել են, բայց դեպքերը թեթև են եղել և օրվա երկրորդ կեսին դուրս են գրվել բուժհաստատություններից: Սակայն հարցը երկրորդ անգամ հնչեց և նախարարը պատասխանեց, թե որևէ ծեծի կողմնակից չէ, բայց կողմնակից է սահմանադրական կարգը ապահովելուն ուղղված բոլոր միջոցառումներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս