Բաժիններ՝

Ցույցերն անհանգստություն են առաջացրել Հայաստանի գործընկեր Ռուսաստանում. Reuters

Հեղինակավոր Reuters պարբերականը նշում է, որ արդեն մի քանի օր է, ինչ հարյուրավոր հայեր ցույցերի են դուրս եկել Երևանում՝ իրենց դժգոհությունը հայտնելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Նշվում է, որ ցուցարարները հիմնականում բաղկացած են երիտասարդ ակտիվիստներից, որոնք շարունակում են նստացույցը Երևանի հիմնական պողոտաներից մեկում՝ նախագահական նստավայրի մերձակայքում, բայց ոստիկանությունը գործի չի դնում ջրցան մեքենաներ, ինչպես նախօրեին:

Կայքը նշում է, որ ցույցերը սկսվել են էլեկտրաէներգիայի սակագինը 22 տոկոսով բարձրացնելու ֆոնին, որը ավելի է մեծացնում սոցիալական լարվածությունը 3,2 մլն բնակչություն ունեցող հարավկովկասյան այս երկրում ու «անհանգստություն են առաջացրել Հայաստանի գործընկեր Ռուսաստանում», որը համոզված է, որ դրանում կա դրսի ուժերի միջամտությունը:

Կայքը մեջբերում է նաև ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի խոսքերն այն մասին, որ իրենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչև չկատարվի իրենց պահանջը՝ չեղյալ հայտարարվի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը:

Reuters-ն այնուհետ մանրամասն նկարագրում է երևանյան վերջին իրադրաձությունները՝ ոստիկանների կողմից բողոքի ցույցը ցրելը, աղբատարերից բարիկադներ կառուցելը, Բաղրամյան պողոտայում նստացույց անելը:

Հաղորդվում է, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անցած շաբաթ որոշում է կայացրել օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը մինչև 22 տոկոսով: Ասվում է, որ Հայաստանի ՀԷՑ-ը ռուսական ընկերության դուստր ընկերությունն է:

Նշվում է նաև Հայաստանի ունեցած էներգետիկ կախվածության փաստը Ռուսաստանից, որ բազմաթիվ հայեր են աշխատում Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս