Մարդ էստեղից պետք է աղջիկ տանի. դերասանը աղջիկ ցուցարարների մասին. 1in.am
Դերասան Նիկոլայ Եղիազարյանն այս պահին Բաղրամյան պողոտայում միացել է ցուցարարներին։ 1in.am-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ հաղթանակն արդեն իրողություն է։
«Այս տեսակ երիտասարդություն, որ ոտքի է կանգնել, միահամուռ է, միաուժ, մեկը մյուսին թև ու թիկունք լինելով՝ պայքար է տանում ժողովրդի համար, մեր բոլորի համար։ Սա հաղթանակ է, մնում է մեր պահանջը բավարարվի՝ էլէներգիայի թանկացումը չլինի»,-ասել է նա։
Նիկոլայ Եղիազարյանը նշել է, որ երիտասարդություն այսօր շատ ավելի կարևոր բաներ ունի անելու, զարգացնելու և շենացնելու երկիրը։ Նրա խոսքով՝ սա ծաղկող երկիր է, որին վառ ապագա է սպասվում։
Նա հումորով նշել է. «Մարդ էստեղից պետք է աղջիկ տանի»։