Բաժիններ՝

Երբեք չմոռանանք, որ այս անմարդկային և հակահայ ռեժիմը Մարտի 1-ի ծնունդ է. Հիմնադիր խորհրդարան

Քաղաքամայր Երևանում մեր լուսավոր երիտասարդության նախաձեռնությամբ ժողովուրդը ոտքի է կանգնել հանուն իր ազգային և մարդկային արժանապատվության:

Կեղեքիչ ռեժիմը իր վայրագ բնույթին համապատասխան փորձեց ուժի ու բռնության միջոցով վախեցնել մեր երիտասարդներին, բայց հանդիպեց շատ ավելի հզոր դիմադրության և նահանջեց:

Սակայն այդ նահանջը խաբուսիկ է ու ժամանակավոր: Հակառակորդը ժամանակ է շահում իր ուժերը վերադասավորելու և մեզ թուլացնելու ու հակագրոհի անցնելու համար:

Երբեք չմոռանանք, որ այս անմարդկային և հակահայ ռեժիմը Մարտի 1-ի ծնունդ է: Նա գնդակահարում է մեր ժողովրդին, ջրցան մեքենայով օդ է շպրտում և ռետինե մահակներով դաժանաբար ծեծի է ենթարկում դեռահաս աղջիկներին:

Նման հակառակորդը միայն մեկ լեզու է հասկանում՝ պարտադրանքի լեզուն:

Պայքարը շարունակելու դեպքում հաղթանակը չի ուշանալու: Սակայն հակառակորդի դիմադրությունը վերջնականապես կոտրելու համար Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովուրդը կարիք ունի հանրապետության մարզերում բնակվող իր քույրերի և եղբայրների աջակցության:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը կոչ է անում հանրապետության բոլոր մարզերում, այդ թվում և առաջին հերթին՝ Արցախի մարզում բնակվող մեր հայրենակիցներին շտապել դեպի Երևան, դեպի համազգային պայքարի կենտրոն դարձած Բաղրամյան պողոտա և միասնական ճնշումով ստիպել կեղեքիչ ռեժիմին ենթարկվելու ժողովրդի կամքին:

Հիմնադիր խորհրդարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս