Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է (ուղիղ միացում)
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից երթով միացան Բաղրամյան պողոտայում երեկվանից նստացույց անցկացնող ակցիայի մասնակիցներին: Որքան էլ զարմանալի է՝ ոստիկանները անհամեմատ քիչ են նախորդ օրերի համեմատ: Թե ինչո՞վ է դա պայմանավորված՝ հայտնի չէ: Սակայն այսօր այստեղ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով մի քանի ոստիկանների հետ ջրցան մեքենաների մոտ կանգնած ակտիվ զրուցում է:
Նշենք, որ Բաղրամյան պողոտան բազմամարդ է: