«Չպետք է թույլ տալ, որ ինչ-որ մեկը դուրս գա ու հայտարարի, որ գնում են Բաղրամյան 26». Նարեկ Սամսոնյան
Քիչ առաջ Ազատության հրապարակում ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ չպետք է թույլ տալ, որ ինչ-որ մեկը դուրս գա ու հայտարարի, որ գնում են Բաղրամյան 26 և հանրությունը չպետք է շարժվի այդ մարդու թելադրանքով: Նա նշեց, որ խոսքը մի անձի չի վերաբերվում, այլ բոլորին: Ն. Սամսոնյանի խոսքով՝ Բաղրամյան 26-ը չպետք է ունենա Բաստիլի նշանակությունը: Նա ասաց, որ հիմա իրենք Ազատության հրապարակում պետք է սպասեն մինչև իրենց վերջին ընկերն էլ ազատության մեջ հայտնվի, որից հետո նոր որոշեն իրենց հետագա քայլերը:
Ակտիվիստները կոչ արեցին պրովոկացիաների չենթարկվել: Նրանք նաև նշեցին, որ առաջիկա կես ժամվա ընթացքում իրենց բոլոր ընկերները ազատության մեջ կլինեն: