Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը՝ Գագիկ Գինոսյանին. «Ձեզ ճանաչելով՝ երբեք ձեռնաշղթա չէի հագցնի, բայց չի նշանակում, որ օրենքի խախտում է եղել»

Րոպեներ առաջ Կենտրոնի Ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն, ում այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել Արաբկիրի Ոստիկանական բաժանմունքից, որտեղից նրան տեղափոխել էին նարկոդիսպանսեր:

168.am-ի լրագրողը Կենտրոնի Ոստիկանական բաժանմունքի առջև զրուցեց Գագիկ Գինոսյանի հետ. «Մարդու իրավունքները լրիվ  ոտնահարվող բռնի ու անտաշ վերաբերմունք էր: Բաղրամյան փողոցի վրա էի, վաղ առավոտվա կողմերը լսեցի թե ինչպես էր օպերային երգչուհիներից մեկն աղիողորմ ձայնով օգնություն կանչում՝  ձեռքերը կոտրելով իրեն  բերման ենթարկել փորձող ոստիկանների վերաբերմունքից: Գնացի օգնելու, խնդրելու՝ որ կին է, նորմալ վերաբերվեն… Ոմն կարմիր բերետավորը նայեց ինձ ու  կողքիններին ասաց՝ կանդալե՛ք դրան: Էնպես «կանդալեցին»՝ ձեռքերիս վրա հետքերը դեռ մնացել են»,- պատմեց Գինոսյանը:

Կենտրոնի Ոստիկանական բաժանմունքի բակում էր գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով միանալով զրույցին՝ Գինոսյանի հարցին, թե օրենքի ո՞ր կետով են իրեն  բռնի կերպով բերման ենթարկել, պատասխանեց. «Ես ձեզ ճանաչելով՝ երբեք ձեզ ձեռնաշղթա չէի հագցնի: Հարցը Ձեր տեսակի մեջ է, իսկ Ձեր տեսակը ես ճանաչում եմ: Չճանաչող ոստիկանը կարող էր նման կերպ վարվել ձեզ հետ, բայց դա չի նշանակում, որ այստեղ օրենքի խախտում է եղել»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունների արդյունքում բերման ենթարկվածների մեջ էր նաև պարուսույց Գագիկ Գինոսյանը:


Մանրամասները՝ տեսանյությում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս