Ռուսաստանի ավերիչ ազդեցությունը ավելացել է երկրաչափական պրոգրեսիայով. Freedom House
Վերջին տասնամյակում Ռուսաստանը առավել զգալի է հեռացել դեմոկրատական չափանիշներից, նշված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում:
Հետազոտողները մատնանշում են, որ ավտորիտար պետությունները դիմել են վճռական քայլերի, որպեսզի արգելափակեն նոր դեմոկրատիայի ձևավորումը Եվրոպայում կամ Եվրասիայում: Սակայն հենց ՌԴ-ն է Freedom House-ի զեկույցն անվանում եվրասիայի խոշորագույն հակադեմոկրատական ուժը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ղրիմը բռնակցելն ու Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելը հարուցել է «կասկադի էֆեկտ»՝ ճնշելով դեմոկրատիան հենց Ռուսաստանում ու ոգևորել է հարևան երկրների ռեժիմներին՝ դիմելու նմանատիպ քայլերի:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է զեկույցի հեղինակ Սիլվանա Գաբդանկ-Կոլաչկովսկան, անցած տարի Ռուսատանի ավերիչ ազդեցությունը աճել է երկրաչափական պրոգրեսիայով «ռուսական ագրեսիայի ուժեղացման շնորհիվ»:
Նրա խոսքով՝ դեմոկրատիայի ու ազատության ճնշման հետևանքներ զգացվել են Ռուսաստանում ու դրա սահմաններից դուրս: Նա մատնանշում է ինտերնետ-ԶԼՄ-ների հետապնդումները, ընդդիմադիր գործիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումները: