Գերմանիայից ավելի քան 100 կին է ամուսնացել ԴԱԻՇ-ի զինյալների հետ
Նվազագույնը 110 աղջիկ ու կին է Գերմանիայից գնացել Սիրիա՝ ամուսնանալու ԴԱԻՇ խմբավորման զինյալների հետ, հայտնում է գերմանական Augsburger Allgemeine Zeitung թերթը՝ հղում կատարելով սեփական հետազոտությանը:
Պարբերականի տեղեկություններով՝ միտումը գնալով աճում է, որոշ կանայք գնում են իրենց երեխաների հետ, ընդհանուր՝ Գերմանիայից դուրս է բերվել 36 անչափահաս:
Պարբերականը նշում է, որ սոցցանցերում ԴԱԻՇ-ի զինյալները ամուսնությունների առաջարկություններ են անում, քանի որ «բազմաթիվ իսլամիստներ են ցանկանում ամուսնանալ»: