ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հորդորում է հրաժարվել ցուցմունքներ տալուց
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք պաշտպանվում և հարգվում է պետության կողմից:
2015թ. հունիսի 22-ի գիշերը լույս 23-ի առավոտյան Ոստիկանւթյան անօրինական գործողությունների արդյունքում ոստիկանության բաժիններում հայտնված անձանց նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում, մասնավորապես անձինք հարցաքննվում են անհայտ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ, սակայն այս ցուցմունքերը հետագայում կարող են օգտագործվել հանցաքննվողների դեմ:
Ուստի ելնելով այն հանգամանքից, որ որպես վկա ձեր կողմից տրված ցուցմունքները կարող են հետագայում օգտագործվել Ձեր կամ Ձեր մերձավոր ազգականների դեմ հորդորում ենք, իրացնելով ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածը՝ հրաժարվել ցուցմունքներ տալուց:
Եթե խախտվել են Ձեր իրավունքները, դիմեք ՀՔԱ Վանաձորի գրասենյակ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու Թեժ գիծ՝ 080001211 (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ) Հեռախոսներ՝ 0322-42268 (Վանաձոր) 094042268 (Վանաձոր) 010536172 Երևանի գրասենյակ Իրավաբաններ՝ 077651647 Արայիկ Զալյան 093819275 Անի Չատինյան 095589441 Տաթևիկ Սիրադեղյան 055030335 ՍյուզաննաՍողոմոնյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրազեկում է կասկածյակների և բերման ենթարկվածների իրավունքերն ու ազատությունները՝ Համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված 4-րդ մասի «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող քրեական գործով ձերբակալվել, խուզարկվել, կալանավորվել, դատապարտվել, ենթարկվել բերման և դատավարական հարկադրանքի այլ միջոցների, ինչպեu նաև իրավունքների ու ազատությունների այլ uահմանափակումների այլ կերպ, քան oրենքով uահմանված հիմքերով և կարգով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն` բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կաuկածյալին, մեղադրյալին, ամբաuտանյալին, (…) հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ uույն oրենuգրքով նախատեuված համապատաuխան դատավարական գործողություններ կատարելու համար, (…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1881-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «քննչական գործողությունների իրականացումը գիշերային ժամերին չի թույլատրվում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի»: ՀՀ կառավարության 2007թ. թիվ 818-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Մարդու ազատությունները սահմանափակելիս` մարդն իրավունք ունի`
1) սահմանափակման պահից իմանալու իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը.
2) ստանալու իրավաբանական օգնություն.
3) բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.
4) ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.
5) պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին.
6) անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.
7) պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.
8) ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.
9) ոստիկանություն բերվելիս` իր պահանջով ստանալու իրավունքների մասին իր համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում.
10) պահանջելու, որպեսզի իրեն թույլ տան օգտվելու իր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով իր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին: