Հոսանքի թանկացման դեմ ակցիան ցրելու ընթացքում տուժած 4 քաղաքացի «Էրեբունի» բ/կ է տեղափոխվել
Հոսանքի թանկացման դեմ ակցիան ցրելու ընթացքում տուժած 4 քաղաքացի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը 168.am-ին հայտնեց, որ նրանք չեն հոսպիտալացվել, բուժօգնություն են ստացել և գնացել:
Նշենք, որ ակցիայի ընթացքում տուժած քաղաքացիների սհատկ թիվ այս պահին հայտնի չէ: Մեր տեղեկություններով՝ 20-ից ավելի մարդ շտապօգնության է դիմել: