Իշխանությունը հասկանում է, որ կարող է վտանագավոր լիներ. Ա.Մարտիրոսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում ուժ է կիրառվել որեորդ անգամ, բերման են երնթարկվել 237 քաղաքացիներ, որոնց մեջ բազմաթիվ լրագրողներ կան, որոնք բերման են ենթարկվել մասնագիտական գործունեություն իրականացնելիս, ջարդել են լրագրողների տեսախցիկները, ոստիկաներն առգրավել են ֆոտոապարատների և տեսախցիկների չիպերը, անգամ Բաղրամյան փողցը բացելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ազատության հրապարակից և հարակից տարածքներից, ինչը կապ չուներ փողոց բացելու և մեքենաների երթևեկը ապահովելու հետ, և այժմ էլ գտնվում են բաժիններում:

«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, բոլոր ժուռնալիստներին, պահանջում ենք պատժել բոլոր ապօրինի գործողություններ իրականացնողներն, բոլոր պաշտոնայներին»,- հայտարարեց Ա.Մանուկյանն ու որպես բողոքի նշան ՀԱԿ-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ շատ բաց է եղել ամեն ինչը, բոլորը հետևել են, ունեն իրենց գնահատականը, նիստերի ընդմիջումներին կքննարկեն ու կլուծեն խնդիրը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջարկեց Գ.Սահակյանին առաջին ընդմիջմանը խմբակցությունների պատասխանատուներին հրավիրել ու քննարկել:

ԱԺ նախագահը նկատեց, որ ոչ միայն խմբակցությունների ղեկավարներին, այլև ով ասելիք ունի հրավիրում է քննարկման:

Տեսանյութեր

Լրահոս