Բացահայտումներ «Որոգայթ»-ի գլխավոր հերոսների մահից 6 տարի անց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ հունիսի 22-ին, լրատվամիջոցները ծանուցեցին մի վթարի մասին, որն այդ ժամանակ մեծ ցավ պատճառոց բոլորին եւ հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին:

Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացան «Որագայթ» սերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) եւ 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին եւ շրջվել։ Մյուս ուղեւորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց եւ ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել:

6 տարի անց, երբ քչերն են արդեն հիշում այդ վթարի մասին, Գեղամի հարազատներից մեկը բարձրաձայնում է վթարի հետ կապված մի շարք մանրամասներ եւ որոշ բացահայտումներ անում:

Արտերկրից մեզ ուղարկված նամակում քույրը՝ Դիանան, գրում է. «Երբ տղաները հեռացան մեզանից, շատ բան փոխվեց: Նախ այն փաստը, որ երրորդ անձնավորությունը, որը մեքենայի տերն էր (Էդգարը), չգիտես ինչ պատճառներով, չի վարում իր մեքենան եւ նստած է լինում կողքի նստատեղին: Նա ողջ է մնում, իսկ Գեղամն ու Արամը մահացու վնասվածքներից մահանում են»,-գրում է Դիանան ու հաջորդիվ բարձրաձայնում վթարի առնչությամբ հարուցված քրեական գործը կոծկելու մասին:

«Ցավոք սրտի, քանի որ մեր Հայաստանը կոռուպցիայի երկիր է, Էդգարի հայրը, որը Հայաստանում դատավոր է, փակել տվեց դատական քննությունը: Մեջբերում Էդգարի խոսքերից. «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս