«Մանչեսթեր Սիթին» բարձրացրել է Ռահիմ Սթերլինգի համար առաջարկը մինչև 70 մլն եվրո
Վերջին փորձի ժամանակ «քաղաքայիններն» առաջարկել են 63 մլն եվրո, բայց «Լիվերպուլն» ի սկզբանե պահանջել էր ոչ պակաս 70 մլն եվրոյից:
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» պնդում էր, որ 63 մլն եվրոն վերջին առաջարկն է, սակայն քաղաքայինների ղեկավարությունը նորից գնացել է գնի բարձրացման:
Սթերլինգն ինքը ժամանակից շուտ ավարտել է հանգիստը` Իբիցայից վերադարձել Անգլիա` դրանով ավելի թեժացնելով շշուկները «Լիվերպուլից» հեռանալու մասին. հաղորդում է Daily Mail-ը:
Եթե տրանսֆերը կայանա, ապա 20-ամյա հարձակվողը կդառնա պատմության ամենաթանկ անգլիացի ֆուտբոլիստը: Տվյալ պահին ռեկորդը պատկանում է Ռիո Ֆերդինանդին, որի վաճառքը «Լիցից» «Մանչեսթեր Յունայթեդ» կազմեց 46 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Սթերլինգը խփել է 7 գնդակ` 37 խաղում:
«Լիվերպուլն» ավարտել է չեմպիոնատը 6-րդ հորիզոնականում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը