Բուսկետս. ««Բարսելոնան» ի վիճակի է ամեն տարի Ոսկե հեթ-թրիկ անել»
Կատալոնական ակումբի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը չի տեսնում մեծ քանակությամբ մրցակիցներ ինչպես՝ Իսպանիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում:
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Լա Լիգայի չեմպիոն, տարավ Իսպանիայի գավաթը, ինչպես նաև հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ ֆուտբոլիստները չեն ցանկանում բավարարվել այդքանով:
«Միշտ ցանկություն կա հաղթել և հաճույք ստանալ դրանից: Ցանկություն կա ավելի ու ավելի շատ հաղթանակներ տանել, և մենք ունենք շատ ուժեղ երիտասարդ թիմ, որը կարող է շարունակել հաղթարշավը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, եթե չհաշվենք Ալվեշին, Մասկերանոյին և Ինյեստային, ապա մեր թիմում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստ չկար:
Տերշտեգենը դեռևս շատ երիտասարդ է, իսկ Նեյմարը, Ալբան և մնացած բոլորը 23-28 տարեկան են:
Այսպիսի կազմով մենք ի վիճակի ենք ամեն տարի հեթ-թրիկ անել: Իհարկե, չկան անպարտելի թիմեր, բայց մենք հսկայական պոտենցիալ ունենք»,- վստահ է Բուսկետսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը