Լևոն Հայրապետյանի դատավարությունը կսկսվի հուլիսի 15-ին
Հայ գործարար Լեւոն Հայրապետյանի դատավարությունը կսկսվի հուլիսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանում:
Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին գործարարի հարազատները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի տակ է թողել Լեւոն Հայրապետյանին:
Նշենք, որ ապրիլի 13-ին Հայրապետյանի գործն առանձնացվել է «Բաշնեֆտի» ընդհանուր գործից եւ մնացել է միայն Իզմեստեւից գումարների յուրացման դրվագը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ.-ի հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: