Բաժիններ՝

«Կարոլինան» 100 հազար դոլար է վճարել զինված հարձակման զոհերի ընտանիքներին

NFL-ի «Կարոլինա Պանտերզը» մասնակցել է բարեգործական ակցիային: Ակումբի կողմից տրամադրված միջոցները կծախսվեն թաղման համար: Չարլստոնի եկեղեցում դժբախտությունը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Հանցագործության զոհ էին դարձել վեց կին և երեք տղամարդ, որոնց թվում՝ եկեղեցու քահանան և Հարավային Կարոլինա նահանգի օրենսդիր ժողովի սենատոր Կլեմենտա Պինկինը:

Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործության շարժառիթը եղել է ատելությունը ռասայական հողի վրա: Գունավոր բնակչության առաջընթացի աջակցության Ազգային ասոցիացիայի նախագահ Կորնել Ուիլյամ Բրուկն այս հանցագործությունը բնութագրել է որպես ռասայական ահաբեկչություն:

Ավելի ուշ իրավապահ մարմինները ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող Դիլան Ռուֆին:

Առաջին դատական նիստը կայացել է տեսակոնֆերանսի ռեժիմով և տևել է մոտ տասը րոպե:

Դատավոր Ջեյմս Գոսուելը հայտարարել է, որ Ռուֆի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 9 մարդու սպանության փաստով: Պատասխանելով դատավորի հարցին` Ռուֆը հաստատել է, որ ինքը 21 տարեկան է և գործազուրկ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս