Բաժիններ՝

«Նստացույցն անցել է բավականին հանգիստ ու դրայվով». «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակում է նստացույցը

«Դեռ որևէ արձագանք չկա, նստացուցն անցել է բավականին հանգիստ ու դրայվով, որովհետև չեմ հիշում վերջին ժամանակենրում նստացույց, որը կունենար նման քանակի մասնակիցներ ու այն էներգետիկան, ինչը կար այս 3 օրվա ընթացքում»,-168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Ազատության հրապարակում 3 օր շարունակ նստացույց անելու և այդպես էլ ոչ մի արձագանք չստանալու մասին, այս մասին ասաց էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ո՛չ Թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ հունիսի 19-ին «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ անցնում են նստացուցի՝ իշխանություններին մինչև երկուշաբթի օրը ժամը 19:00-ը ժամանակ տալով՝ վերանայալու էլետրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը: Հիշեցնենք, նաև որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել է որոշումը՝ թանկացնել էլեկտրաէներգիան 6.93 դրամով:

2061, 174,1,394,256,363,2616,197

2061, 174,1,404,256,352,2667,186

Մ. Սարգսյանի համար շատ ցավալի է, որ իշխանությունները չեն արձագանքում և ականջալուր չեն լինում ժողովրդի ձայնին. «Մնացածն այսօր երեկոյան կասվի հարթակից, կշարժվենք Բաղրամյան 26»:

2061, 174,1,405,256,353,2491,164

Հարցին՝ անիմաստ անցա՞ն այս 3 օրերը, թե այս նստացույցն, այնուամենայնիվ, ինչ-որ բան տվեց ձեզ, Մ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Մեզ անձամբ՝ որպես մարդ ոչինչ չի տվել, մի բան էլ մեր ժամանակից է խլել, մենք 3 օր ու գիշեր այստեղ ժողով ենք անցկացրել, բայց ամեն դեպքում սա ևս պայքարի մի մեթոդ է, սա ևս իրավունքի իրացման, բոյկոտի ձև է, որը մենք արեցինք»:

Մ. Սարգսյանը նշեց, որ իրենց ուժ են տվել այն երիտասարդները, այն համքաղաքացիները, ովքեր 3 օր ու գիշեր իրենց հետ են եղել: Նրա խոսքով՝ երեկ գիշեր Ազատության հրապարակում 450 մարդ կար, ինչը, ըստ ակտիվիստի՝ իրենից «մեծ ուժ» է ներկայացնում:

2061, 174,1,373,256,399,3032,191Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս