Բաժիններ՝

Օբամայի դուստրերը ճանաչվել են երիտասարդական ոճի թագուհիներ

Բրիտանական The Daily Mail-ը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրերին անվանել է «երիտասարդական ոճի թագուհիներ»:

Պարբերականի գնահատականին են արժանացել 16-ամյա Մալիայի ու 14-ամյա Սաշայի զգեստները, որով նրանք գնացել էին հանդիպման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:

Նրանք Բրիտանիա էին ժամանել մոր՝ Միշել Օբամայի հետ:

Ինչպես նշում է թերթը, եթե նախկինում նրանք նախընտրում էին թափթփված հագնվել, ապա հիմա նախընտրում են կանացի զգեստներ, այլ ոչ թե ջեմպրներ:

Մալիան Դաունինգ Սթրիթ էր գնացել կարմրավուն ժանյակավոր զգեստով, Սաշան՝ փիրուզագույն:

ԱՄՆ Առաջին տիկինը Լոնդոն է ժամանել իր Let Girls Learn նախաձեռնության շրջանակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս