Ռիհաննան դարձել է ֆլեշ-դաջվածքների շարքի դիզայներ
Ռիհաննան ամերիկացի ոսկերչական դիզայներ Ջեքի Էյշի հետ ստեղծել է ֆլեշ-դաջվածքների շարք, որը մեծ տարածում է գտնում ժամանակավոր դաջվածքների մեջ, հայտնում է spletnik.ru-ն:
Նման դաջվածքները մաշկի վրա մնում են մի քանի օր: Արևայրուք ընդունած մաշկի վրա նման նախշը գեղեցիկ է նայվում:
Համատեղ շարքում ոսկեգույն ու սև տառեր են, խաչեր, շղթաներ ու խորհրդանիշեր: Դաջվածքի հավաքածուն արժե 27 դոլար: